Հուլիսի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը յուրահատուկ մթնոլորտ ստեղծվեց: Դա լույսի, մոգական մեղեդու և հովվերգության եռաշերտ հանդիպումն էր, որով լցվեց հանդիսատեսը: Վահան Արծրունու, Մադաթ Ավանեսովի և Նելլի Մանուկյանի ՛՛Նուովո տրիոն՛՛ ըմբոշխնելի էր այնքանով, որ լսվում էր միասին և առանձին: Հազվադեպ է պատահում, որ ամեն երաժիշտ այսքան սերտ ու միաձույլ լինի խմբին և այդքան առանձին, նաև: Լսելի էր երգը, որ գիտեիր, ծանոթ էր մեղեդին, բայց հանկարծ հայտնաբերում ես, որ այն կարծես առաջին անգամ ես լսում: Դաշնակահար Մադաթ Ավանեսովի կատաոումը և դաշնամուրի հետ զրույցը գտնված էր, անպատմելի զգացմամբ պիտի հետևես և վայելես նրա և ստեղների հանդիպման արարողակարգը: Եվ նույն պահին նաև ֆլեյտահարի հովվերգական վիրտուոզ խաղը՝ ծիծաղի, քամու, բնության, թռչունների գեղգեղանքով: Կոմիտաս, մեր օրերի քրոնիկոնը, կյանքի վայելքը, բայց և քաղաքացիական երգի զգոնությունը, Դավոյանի տեքստը, որ տարիներ շարունակ երաժշտական պատկերների է վերածել Վահան Արծրունին՝ միշտ հետաքրքիր: Եվ այս ամենին՝ որպես կարևոր ուղեկից, հայկականությունը: Դժվար էր հեռանալ այսպիսի համերգից, բայց փաստը, որ այն շարունակական է լինելու, ոգևորում էր: Այսպիսի բարձր նիշով այս եռյակի համերգը, գոյությունը պատիվ կարող է բերել ցանկացած երկրի մշակութային իրականությանը:

Անի Փաշայան գրականագետ

Show More

RECITAL AT KOMITAS CHAMBER MUSIC HOUSE 11 july 2016

TRIO NUOVO

Vahan Artsruni - vocal, guitar     Madat Avanesov - piano     Nelly Manukyan - flute

© 2015 Vahan Artsruni