"MASHTOTS-KOMITAS" concert project

MASHTOTS. SACRED PEARLS

Spiritual christian hims by St. Mesrop Mashtots was created on V century. Arranged by Vahan Artsruni 

KOMITAS. TEN REVELATIONS

Songcycle based on Komitas Vardapet poetry. Music  by Vahan Artsruni

Վահան Արծրունի

ՄԱՇՏՈՑ-ԿՈՄԻՏԱՍ

համերգային նախագիծ

 

«ՄԱՇՏՈՑ. ՍՐԲԱԶԱՆ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ»

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի V դարի շարականները Վ.Արծրունու մեկնությամբ

«ԿՈՄԻՏԱՍ. ՏԱՍԸ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ»

երգաշար՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա

երաժշտություն՝ Վահան Արծրունի

 

 

Այս համերգային նախաձեռնությունը մենք կբնութագրեինք իբրև ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ, քանի որ դրանում առկա է ազգային պատմական նյութի և ժամանակակից երաժշտական լեզվամտածողության համադրությունը՝ XXI դարին համահունչ երաժշտական լուծումներով. Մաշտոցյան շարականը ու կոմիտասյան քնարերգությունը կամրջվելով կոմպոզիտոր, կատարող Վահան Արծրունու ստեղծագործությամբ՝ աշխարհին է ներկայացնում մեր գանձերը ուրույն կերպով և հաղորդում դրանց նոր շունչ և հնչեղություն։

Պատմական ակնարկ

 

Հայոց Այբուբենի գյուտը կատարելուց հետո Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը վերափոխեցին նաև Սուրբ Պատարագի ծիսական կարգը, լեզուն և հոգևոր երգերը։

Ստեղծեցին 130-140 շարականներ (տեքստերն ու մեղեդիները), որոնք, փոխարինելով մինչ այդ եկեղեցում գործածվող ասորական և հունական երաժշտական տեսակները, փաստորեն, V դարում հիմք դրեցին հայ հոգևոր բանաստեղծությանն ու երաժշտությանը։

Այդ ժառանգությունից մեզ հասել է միայն տասնմեկ նմուշ՝ ապաշխարհության շարականները, որոնք կատարվում են մինչև օրս Մեծ Պահքի շրջանում, ժամերգությունների ժամանակ։

 

Հայտնի է, որ Կոմիտաս վարդապետը մշակելով աշխարհիկ և հոգևոր հայ երգերը, գործիքավորելով և բազմաձայնելով դրանք, գրեթե չի հորինել հեղինակային երաժշտություն՝ մշակի իր առաքելությունն ու նպատակը տեսնելով հայ ուրույն երաժշտական ժառանգությունը վերծանելու, մեկնելու և աշխարհին ներկայացնելու, ընդունելի դարձնելու գործընթացի մեջ։

Շատերին հայտնի չէ, որ Կոմիտասի թողած մշակութային ժառանգությունը ներառում է նաև իր ստեղծած բանաստեղծություն-քնարերգությունը։ Այն վարդապետի միակ սեփական ստեղծագործական դրսևորումն է և այսօր գիտակցվում է իբրև բացառիկ, անգնահատելի ազգային արժեք։

Կոմպոզիտոր Վահան Արծրունին իր ստեղծագործության մեջ անդրադառնում է մեր ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔ՝ մեսրոպյան շարականներին և ՎԵՐԵԼՔ հանդիսացող Կոմիտասի բանաստեղծությանը, ներկայացնելով երկու համերգային շարք՝

Մեսրոպյան շարականների իր մեկնությունը՝ ձայնի, փողայինների և կամերային նվագախմբի համար (փոխադրություն՝Մ.Ավանեսով):

Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված երգաշարը՝ ձայնի, փողայինների, մանկական երգչախմբի և կամերային նվագախմբի համար (գործիքավորում՝Դ.Դրամբյան)։

 

ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԿԱԶՄ՝

 

սոպրանո

բարիտոն 

 

ֆլեյտահար

հոբոյահար

գալարափողահար

գալարափողահար

կիթառահար

հարվածային գործիքներ

 

Կամերային նվագախումբ

ՇՈՂԱԿԱԹ մանկական երգչախումբ

 

Դիրիժոր 

Նախագիծը ներառում է ժամանակի փորձությունն անցած և բարձր գնահատականի արժանացած հետևյալ երաժշտական նյութը՝

Վահան Արծրունու մեսրոպյան շարականների մշակումների «Մաշտոց. Սրբազան Մարգարիտներ» շարքը ներկայացնող ձայնասկավառակը հրատարակվել է 2011-ին։ Այն ներկայացնում է Մեսրոպ Մաշտոցի շարականների Վ.Արծրունու մեկնությունը՝  համակարգչային-սեմպլերային ժամանակակից ձայնագրման տեխնոլոգիաներով և մեթոդաբանությամբ (մենակատար՝ Հասմիկ Բաղդասարյան)։ Աշխատանքն արժանացել է Վեհափառ Հայրապետի բարձր գնահատականին։ Շնորհանդեսը տեղի է ունեցել Վեհարանում, «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից թողարկվել է համանուն վավերագրական ֆիլմ, որը պարբերաբար հեռարձակվում է հեռուստաեթերով։

«Մաշտոց. Սրբազան Մարգարիտներ» շարքն ընդգրկված է Սուրբ Էջմիածնի քրիստոնեկան դաստիարակության կենտրոնի «Մաշտոց» ձեռնարկի մեջ։

 

Ներկայացվող համերգային նախագծում «Մաշտոց. Սրբազան Մարգարիտներ» երգաշարը առաջին անգամ կատարվեց բեմից 2017-ի դեկտեմբերի 4-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, Երևան։

 

 

Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը Հայտնություն» շարքը ներկայացնող  ձայնասկավառակը հրատարակվել է 2002-ին։

2003-ին այն արժանացել է Ազգային երաժշտական մրցանակաբաշխության պարգևին՝ «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում, իսկ 2004-ին՝ Ամերիկայի հայկական երաժշտական մրցանակաբաշխության կողմից արժանացել է երկու մրցանակի՝ «Ազգային ալտերնատիվ երաժշտության լավագույն ալբոմ» և «Ալբոմի լավագույն ձևավորում»։ Անցած 15 տարիների ընթացքում շարքը բազում անգամներ համերգային կատարումներով ներկայացվել է Հայաստանում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Միջին Արևելքում և Եվրոպայի մի շարք երկրներում։

2007թ. երգաշարն ամբողջովին ընդգրկվել է հանրակրթական դպրոցի պետական չափորոշիչ ծրագրում և ներկայացված է 4-7-րդ դասարանի «Երաժշտություն» առարկայի դասագրքերում։

Ձայնասկավառակն ունեցել է երեք վերահրատարակում՝ 2002-2004թթ.,

2004-ին թողարկվել է համերգային կատարմամբ DVD։

Show More

CD Albums for free listening, click on picture please

© 2015 Vahan Artsruni