BIOGRAPHY

Vahan Artsruni is a progressive Armenian artist who, while remaining faithful to musical inheritance, establishes a distinctively new approach. He creates music in a variety of radical contemporary styles, from chamber to art-rock, from electronic, symphonic and choir music to film/theatre and ballet. He is also widely known for his “Komitas. Ten Revelations” songs cycle, based on Komitas’ poetry, arrangements of sacred and liturgical music of the Assyrian Church of the East and rearrangements and reinterpretations of monophonic hymns-sharakans of St. Mesrop Mashtots  (the fifth-century inventor of the Armenian Alphabet) into polyphonic compositions using the latest recording and sampling technologies available. He has successfully sold out multiple concerts and events in both Western and Eastern hemispheres.  

 

 

 

Վահան Արծրունի

Ծնվ. 5 դեկտեմբերի 1965թ.,Երևանում

Կրթությունը՝ բարձրագույն։

Ավարտել է Կոմիտասի անվան Կոնսերվատորիան՝ դասական երգեցողություն մասնագիտությամբ (պրոֆ. Գոհար Գասպարյանի դասարան), 1994-ին։

1983-1989թթ. սովորել է և ավարտել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը։ 1991-ին ավարտել բժշկական օրդինատուրան։

Վահան Արծրունին առաջադեմ հայ ստեղծագործող է, ով, հավատարիմ մնալով հայ երաժշտության ավանդույթներին, համադրելով ազգային, ակադեմիական և ժամանակակից երաժշտության արտահայտչամիջոցները, իր արվեստով հաստատում է ուրույն մշակութային տեսակ և արժեքային համակարգ: Ստեղծագործում է երաժշտության բազմաթիվ ոլորտներում` կամերային երաժշտությունից մինչև ռոք և ֆյուժն, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և հոգևոր երաժշտություն:
           
Որպես կոմպոզիտոր Վահան Արծրունին հայտնի է նաև թատրոնի, կինոյի, մուլտիպլիկացիոն ֆիլմերի և կերպարվեստի բնագավառներում։ Հեղինակ է հինգ թատերական ներկայացումների, տասնութ վավերագրական և երկու խաղարկային ֆիլմերի, վեց անիմացիոն ֆիլմերի, մնջախաղային ներկայացման, բալետի և ակտուալ արվեստի բազմաթիվ ակցիաների և ցուցադրությունների համար գրված երաժշտությամբ։ 

Հրատարակել է տասնչորս CD-ալբոմ և DVD:

 

Որպես կատարող-երաժիշտ համագործակցել է երգիչներ Արթուր Մեսչյանի, Աննա Մայիլյանի, Հասմիկ Բաղդասարյանի, ինչպես նաև Հայաստանի Պետական կամերային նվագախմբի, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Օպերային Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբերի  և «Շողակաթ» մանկական երգչախմբի հետ։

 

2007-ից  «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը ամբողջովին ներառվել է հանրակրթական դպրոցի «Երաժշտություն» առարկայի չափորոշիչ պետական ծրագրում  և դասագրքերում:

«Կոմիտաս. Տասը Հայտնություն» ալբոմը 2003-ին Ճանաչվել է Հայաստանյան Ազգային երաժշտական մրցանակաբաշխության մրցանակի՝ «Լավագույն Ալբոմ 2003» անվանակարգում, իսկ 2004-ին Ամերիկայի հայկական երաժշտական մրցանակա-բաշխության մրցանակների՝ «Լավագույն այլընտրանքային ազգային ալբոմ» և «Ալբոմի լավագույն ձևավորում» անվանակարգերում:

 

2012-ից  «Մաշտոց. Սրբազան Մարգարիտներ» մաշտոցյան շարականների Վահան Արծրունու մշակումները շարքը ընդգրկված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հանրակրթական ուսումնական ծրագրում։

 

Ասորական հոգևոր երաժշտության մշակումների համար 2008-ին Արծրունին արժանացել է Ասորական Արևելքի Եկեղեցու ՄարԴինխա IV կաթողիկոս-պատրիարքի Հովվապետական Օրհնությանը:
 

2016-ին արժանացել է  Ազգային ամենամյա թատերական մրցանակաբաշխության  «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակի՝ «Ներկայացման համար գրված լավագույն երաժշտություն» անվանակարգում՝ Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսի երաժշտության համար։

 

«CRUZAID» ալբոմը 2002-ին հրատարակվելով Ֆրանսիայում MUSEA RECORDS-ի կողմից՝ 2003-ին ընդգրկվել  է պրոգրեսիվ երաժշտության եվրոպական  լավագույն  տասնյակում:

Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի “Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ” հուշամեդալով, 2014թ.

 

 

 

 

Ваан Арцруни - певец и композитор, творчество которого, поистине не знает жанровых границ – в его палитре широкий спектр от камерной до духовной, от инструментальной до хоровой, от прогрессивного рока до симфонической и электронной музыки. Оставаясь верным национальным традициям , используя широкий ресурс фольклорной, академической и современной музыки, в своем творчестве он создает мир собственных ценностей, значений и форм.

 

Парадигма его творчества насегодня представлена 14 изданными CD-альбомами и DVD, саундтреками к 17 документальным, 6 анимационным и 2 художественным фильмам, музыкой к 5 театральным постановкам и балетному спектаклю, музыкальным оформлением 5 перформансов и арт-акций актуального изобразительного искусства.

 

Им созданы песенные циклы на стихи Комитаса  ”Комитас.  Десять Откровений” и Размика Давояна, цикл инструментальных пьесс для рок-группы и для рок-группы с симфоническим оркестром, электронно-симфоническая сюита, большой цикл камерных инструментальных сочинений и обработок фольклора древне-христианского Востока.

 

Особое место в творчестве Ваана Арцруни занимает обработка духовной музыки Ассирийской Церкви Востока: Литургия апостолов Аддаи и Мари и священные чины, музыка маронитской церкви.

Им также сочинена музыкальная азбука для детей на ассирийском языке.

 

Духовной жемчужиной его творчества является обработка армянской церковной музыки V века. Цикл “Маштоц. Священные жемчужины” воплощяет полифоническое видение композитора уникальных монодических песнопений-шараканов создателя армянского алфавита - Месропа Маштоца.

 

Сценическое искусство Ваана Арцруни, на протяжении  30 лет, представлено многочисленными и многожанровыми концертами в Армении, России, в Европе, странах Ближнего Востока и США.

 

Награжден специальной медалью мэра г. Ереван “Почетный деатель культуры города Ереван”

© 2015 Vahan Artsruni